13/12/2017 11:57
Սաակաշվիլի. Պորոշենկոն վարչապետի պաշտոնն էր առաջարկել ինձ
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն առաջարկել էր երկրի վարչապետի պաշտոնը, հայտնել է «Интерфакс»-ը:
«Ես միանշանակ պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի նորմալ կառավարությունում: Ես ոչ մի սոուսով չեմ առաջադրվի Ուկրաինայի նախագահ», - ասել է Սաակաշվիլին Zik հեռուստաալիքի եթերում:
Նա կրկնել է, որ Ուկրաինան պետք է կառավարի միայն էթնիկ ուկրաինացին, իսկ կառավարությունում կարող են տարբեր մարդիկ աշխատել՝ կախված Ուկրաինայի պահանջմունքներից:
Նա նաև հայտնել է, որ Պորոշենկոն իրեն արդեն առաջարկել է ղեկավարել կառավարությունը, բայց ինքն այն ժամանակ մերժել է:
«Նա ամբողջ ժամանակ ակնարկում էր, երևի Յացենյուկին, որ ես հաջորդ վարչապետն եմ, բայց երբ իմացա, որ նա ակնարկում է, ասացի. Պյոտր Ալեքսեևի, մի՞թե Դուք դա ասում եք: Նա ասում է՝ իսկ ինչու ոչ: Ես ասացի՝ ոչ», - նշել է նա: