13/12/2017 11:42
Լեհաստանի Սեյմը հաստատել է նոր կառավարությունը՝ վարչապետ Մորավեցկիի գլխավորությամբ
Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի ստորին պալատը) քվեարկել է վարչապետ Մատեուշ Մորավեցկիի գլխավորած նոր կառավարության հաստատման օգտին: Նախարարների նորացված կաբինետին վստահություն է հայտնել 243 պատգամավոր, դեմ արտահայտվել 192-ը, փոխանցում է ТАСС-ը:
Անցած շաբաթ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ընդունել էր վարչապետ Բեատա Շիդլոյի հրաժարականն ամբողջ կառավարության հետ միասին, որն աշխատում էր 2015 թվականի աշնանից խորհրդարանական ընտրություններում կառավարող «Օրենք և արդարություն» կուսակցության հաղթանակից հետո, և նրա տեղում առաջարկել փոխվարչապետ, ֆինանսների և զարգացման նախարար Մորավեցկիին:
Երկուշաբթի նա պետության ղեկավարին նախարարների կաբինետը ներկայացրել է նախկին կազմով: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Մորավեցկին ինքը, կառավարության կազմում լուրջ վերադասավորումներ առայժմ չեն պլանավորված: Հանգուցային պաշտոններում կմնան նույն այն նախարարները, որնք եղել են Շիդլոյի օրոք: Կառավարության նախկին ղեկավարն ինքը կդառնա փոխվարչապետ և պատասխանատու կլինի սոցիալական քաղաքականության համար: