13/12/2017 10:43
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը սպասում է «ցասման օրվա» կրկնությանը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որն ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո անցկացրել էր «ցասման օր», սպասում է դրա կրկնությունը, հայտարարել է շարժման մամուլի քարտուղար Աբդուլատիվ Ալքանուն, փոխանցում է РИА Новости-ն:
«Ուրբաթ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է «ցասման օրվա» մասին՝ ընդդեմ Ամերիկայի որոշման: Ցույցերը շարունակվելու են Հորդանան գետի Արևմտյան ափին, Գազայի Հատվածում և Երուսաղեմում: Մենք բողոքում ենք Ամերիկայի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ, քանի որ այն համարում ենք Պաղեստինի մայրաքաղաք: Հուսով ենք, որ ցույցերը զարգացումներ կունենան», - հայտարարել է Աբդուլատիվ Ալքանուն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀԱՄԱՍ-ի անդամները հայտարարել են երրորդ ինտիֆադան սկսելու մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո: