13/12/2017 12:38
Ո՞վ չի իմանում, որ Սամվել Ալեքսանյանը բիզնես ունի. Սեյրան Սարոյան (Տեսանյութ)
Որ դուք չխառնեք, մեր հարաբերութոյունները շատ լավ կլինեն, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով իր ու Սեյրան Սարոյանի հարաբերությունների վատթարացմանը ասաց պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
«էդ սաղ սուտ բաները դուք եք հորինում», - նշեց Ալեքսանյանը։
Անդրադառնալով մամուլում տարածված այն հրապարակմանը, որ Սամվել Ալեքսանյանը թույլ չի տալիս իր օղիները արտահանել, Սեյրան Սարոյանն իր հերթին նշեց, որ նման բան չկա։
«Մի հատ ինձի նայեք, ինձի ով կարա թողի կամ չթողի», - նշեց նա։
Հարցին՝ արդյոք Սարոյանի կողմից երեկ թանկացումների հետևում կանգնած օլիգարխներին ուղղված ամոթանքը վերաբերում էր նաև Սամվել Ալեքսանյանին, Սարոյանը նշեց. «Ինքը ձեթ ծախող ա, ձեթը թանգացելա՞, չէ՞»։
Ս.Սարոյանը նշեց, որ Ալեքսանյանը բիզնես չունի, այլ խորհուրդ է տալիս իր երեխաներին, թե ինչպես ճիշտ բիզնես կառավարել։ «Մարդու տղեն լավ խորհուրդներա տալիս, թողեք թող տա», - նշեց նա։
Դիտարկմանը, թե, փաստորեն, առանց բիզնեսների Ալեքսանյանը միլիարդատեր է դարձել, Սարոյանն արձագանքեց.
«Ո՞վ չի իմանում, որ Սամվել Ալեքսանյանը բիզնես ունի։ Հիմա չի զբաղվում, դիրեկտորներ ունի, հազար ու մի մարդ ունի։ Կնիկն ունի, երեխեքը ունի, իրա երեխեքը սաղ գրագետ երեխեք են, Անգլիա ավարտած։ Հիմա Սամոյից լավ չե՞ն ղեկավարի, ինքը ուղղակի խորհուրդա տալիս»։