13/12/2017 12:57
Իրանում երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ
Ավելի քան 50 մարդ է տուժելն Իրանի Քերման նահանգից ոչ հեռու գտնվող Հեջդակ բնակավայրի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 6,2 մագնիտուդով երկրաշարժի մասին Իրանի արևելքում: Այն տեղի էր ունեցել նախօրեին 21:41-ին: Օջախը գտնվել է 40 կմ խորությամբ:
Գործակալության տվյալով՝ տուժել է 55 մարդ: Մի շարք գյուղեր հոսանքազրկվել են, դադարեցվել է ջրամատակարարումը: Քերման քաղաքի դպրոցներն ու համալսարանները երեկ ու այսօր փակ են:
Երեքշաբթի հաղորդվել էր 17 տուժածի մասին՝ Քերմանում տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: