14/12/2017 12:55
Իրանը պատրաստ է պաշտպանել Երուսաղեմը, հայտարարել է Ռոհանին
Իրանը պատրաստ է ձեռք մեկնել մյուս մուսուլմանական երկրներին և օգնել Երուսաղեմը պաշտպանել ամերիկա-իսրայելական դավադրությունից, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Երուսաղեմի հարցով գագաթնաժողովի ժամանակ, հայտնում է Tasnim գործակալությունը:
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է համագործակցության Երուսաղեմի պաշտպանության հարցում՝ առանց որևէ վերապահման և նախապայմանի:
Նա ասել է, որ «սիոնիստական ռեժիմի» հետ հարաբերությունները նորմալացնելու տարածաշրջանի որոշ երկրների փորձերն ԱՄՆ նախագահին մղել են այդպիսի որոշում ընդունելու: Ռոհանիի խոսքով՝ Իսրայելի սպառնալիքներին դիմակայելու փոխարեն՝ տարածաշրջանի որոշ երկրներ «իրենց գործողությունները համաձայնեցնում են ԱՄՆ-ի և սիոնիստների հետ»: