15/12/2017 18:18
Հայաստանի նախագահը դեկտեմբերի 25-ին կմեկնի Թբիլիսի
Դեկտեմբերի 25-ից 26-ը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Թբիլիսի, այդ մասին «РИА Новости» գործակալությանը տեղեկացրել են Վրաստանի կառավարությունից:
Ըստ աղբյուրի՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր հանդիպել է Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ, կողմերը քննարկել են Երևան Կվիրիկաշվիլիի հետաձգված այցելությունը:
Նշվում է, որ Վրաստանի վարչապետի ու դեսպանի միջև զրույցը առնչվել է երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը նաև ողջունել են հարաբերությունների զարգացման դինամիկան և ընդգծել Հայաստանի նախագահի՝ Վրաստան այցելության կարևորությունը, որը կկայանա դեկտեմբերի 25-ին:
Վրաստանի վարչապետի պաշտոնական այցելությունը Հայաստան տեղի կունենա 2018 թվականի սկզբին: