15/12/2017 14:01
ՄԱԿ. Եմենի ավելի քան 10 մլն բնակչի սով է սպառնում
ՄԱԿ-ը հայտնել է զանգվածային սովի սպառնալիքի մասին, որն իր տիրապետության տակ կառնի Եմենի շրջանների 1/3-ը։ Ռիսկի գոտում է գտնվում հանրապետության 10.4 մլն բնակիչ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակը, փոխանցում է Life.ru-ն:
«Եմենի շրջանների 1/3-ը գտնվում է մեծ վտանգի մեջ։ Մարդիկ չգիտեն, թե որտեղից սնունդ հայթայթեն։ Դրա հետևանքով նրանք ավելի խոցելի են դառնում հիվանդությունների համար», -ընդգծել է Հակը։
Կազմակերպության տվյալներով՝ վատթարացող մարդասիրական իրավիճակը կապված է հանրապետությունում շարունակվող հակամարտության հետ։ Կառույցի ներկայացուցիչը հայտնել է նաև մանկական մահացության բարձր մակարդակի մասին, որն անմիջական կապված է սովի հետ։
ՄԱԿ-ը կոչ է արել Սաուդյան Արաբիային, որը Եմենի հակամարտությունում աջակցում է կառավարությանը, մարդասիրական օգնության մատակարարման համար խոչընդոտներ չստեղծել։