15/12/2017 09:52
Վազգեն Ռշտունին ողջ ներուժով աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դեմ. ՉԻ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ողջ ներուժով աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դեմ։ Այս մասին գրել է «Չորրորդ իշխանությունը»:
«Նա ձևավորել է, այսպես կոչված, ընդդիմադիր փաստաբանների թիմ և նրանց շրջանում արհեստական հարցումներ է անցկացնում Վճռաբեկ դատարանի նախագահի մասին։ Նա ամեն ինչ անում է, որ փաստաբանները բացասական գնահատականներ տան Մկրտումյանին, վատաբանեն նրան ու հասնեն այն բանին, որ Մկրտումյանին աշխատանքից ազատեն», - հավելել է թերթը։