15/12/2017 19:14
ՍԱՊԾ-ն ուսումնասիրում է շուկայում հայտնաբերված անհայտ ծագման ձիու միսը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները մսի շուկայում իրականացրած շրջայցերի արդյունքում այսօր Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում հայտնաբերվել է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անհայտ ծագման 880 կգ միս, որից շուրջ 200 կգ-ը, արտաքին զննման տվյալներով, ձիու միս է:
ՍԱՊԾ լրատվական ծառայության փոխանցմամբ, ծառայության տեսուչի կարգադրագրով՝ մսի նշված խմբաքանակի իրացումը կասեցվել է. կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքնության: