15/12/2017 19:16
Վարչապետը Մեղրիից մեկնել է Արցախ (Լուսանկարներ)
Մեղրիում Ազատ տնտեսական գոտու բացումից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն, տեղեկացնում է Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:
Նա նշում է, որ Արցախում նախատեսված են Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության հանդիպումներն Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաեւ այցելություններ տարբեր արտադրամասեր։