16/12/2017 12:11
Սաակաշվիլին մտադիր է Պորոշենկոյի հետ պայմանավորվել չպառակտել երկիրը
Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին չի մեղադրում թշնամուն աջակցելու համար, հայտնում է NewsOne-ը։
«Դա սխալ կլիներ․․․Մենք պետք է բոլորս միակարծիք լինենք ու այս մասին խոսենք, այդ թվում նրա հետ։ Միևնույն ժամանակ մենք պետք է պայմանավորվենք չպառակտել երկիրը», - ասել է Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին կարող են Ուկրաինայից Վրաստան արտահանձնել։ Համապատասխան որոշումը Կիևի իշխանությունները կարող են կայացնել այն բանից հետո, երբ հաջորդ շաբաթ Թբիլիսիի դատարանը կհայտարարի դատավճիռը հայրենիքում Սաակաշվիլիի դեմ հարուցված չորս քրեական գործերից մեկով։