16/12/2017 17:09
Նորվեգիան աշխարհում առաջինն է, որ հրաժարվել է FM-ռադիոյից
Նորվեգիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որ հրաժարվել է FM-ռադիոյից՝ ամբողջությամբ անցնելով թվային հեռարձակման, հայտնում է RT-ն` հղում անելով The Local-ին:
Պարբերականի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 13-ին Նորվեգիայի հյուսիսային շրջաններն ու Սվալբարդ արշիպելագն Արկտիկայում վերջին շրջաններն էին, որ անցան թվային աուդիոհեռարձակման (DAB):
Նշվում է, որ DAB-ն ավելի լավ որակ է ապահովում և ավելի շատ ալիքներ է առաջարկում:
Առաջիկա տարիներին ամբողջական թվային աուդիոհեռարձակման կանցնեն նաև որոշ այլ եվրոպական երկրներ, այդ թվում Դանիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան: