16/12/2017 12:35
Եգիպտոսում օդանավի աղետը երեք մարդու կյանք է խլել
Եգիպտոսում երեք մարդ է մահացել՝ ուրբաթ թեթև երկշարժիչով Beechcraft-58 ինքնաթիռի վթարի հետևանքով, հայտնում է երկրի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը, փոխանցում է ТАСС-ը:
Նրա տվայլով՝ օդանավն ուսումնական թռիչք էր իրականացնում Կարուն լճից դեպի հյուսիս, երբ տեխնիկական խնդիրներ առաջացան: Օդաչուն փորձել է արտակարգ վայրէջք կատարել Կահիրեի մերձակայքում գտնվող անապատային տարածքում, սակայն ինքնաթիռը վթարի է ենթարկվել:
Ինքնաթիռում եղել են հրահանգիչը և երկու սանը: Միջադեպի հետաքննությունը սկսվել է: