16/12/2017 16:11
Երևանում վանաձորցի աղջիկը գլխի մազերին հարմարեցված ճոպանով քաշել է 3 տոննայից ավելի կշռով «Lexus»-ը. Լուսանկարներ
Դեկտեմբերի 16-ին ծնունդով վանաձորցի Կարինե Սարգսյանը, ով գրանցված է Հայկական Դյուցազնագրքում, հերթական ռեկորդը սահմանեց, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամեգային համալիրի բակում նա կարողացավ գլխի մազերին հարմարեցված ճոպանով 10 մետրից ավելի քաշել մոտ 3 տոննա քաշով «Lexus» մակնիշի ավտոմեքենան։ 2012 թվականի մարտի 10-ին Վանաձորի հրապարակում նույն եղանակով 8 մետր հետընթաց քայլելով՝ Կարինեն ձգոել է1340 կգ կշռով «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա։
Նույն վարժությունը նա կատարել է 2013 թվականի մարտի 16-ին՝ այս անգամ քաշելով 1760 կգ քաշով «BMW» մակնիշի ավտոմեքենա` 10 մետր, 50 սմ։
Կարինեն զբաղվել է բռնցքամարտով, լողով, հեծանվասպորտով։
Նրա նպատակն է կարողանալ գնացք քաշել:
Կարինեի եղբայրը և հայրը նույնպես Հայկական Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր են։ Հայրը՝ Վրեժ Սարգսյանը, ազատամարտիկ է եղել և բազմաթիվ ֆենոմենալ ռեկորդներ է սահմանել: