16/12/2017 10:48
Սլովակիայում երկու գնացքներ միմյանց են բախվել
Ուղևորափոխադրող գնացքն ուրբաթ բախվել է ապրանքատար գնացքի հետ՝ Սլովակիայի կենտրոնական մասում գտնվող Զվոլեն շրջանում. 10 մարդ վիրավորվել է: Այս մասին լրագրողներին ասել է շրջանի հրշեջ վարչության ներկայացուցիչ Դուշան Գանցկոն, փոխանցում է РИА Новости-ն:
«Բարեբախտաբար, գնացքները բախվել են ցածր արագությամբ: Տուժածներին օգնելու համար շտապօգնություն է կանչվել: Լուրջ վնասվածքներ չեն գրանցվել», - ասել է Գանցկոն:
Վթարի վայրում երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է: Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները: