18/12/2017 11:11
Ավելի քան 10 ոստիկան է սպանվել Աֆղանստանում
Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող Հիլմենդ նահանգի անվտանգության ուժերի անցակետերի վրա շաբաթ գիշերը «Թալիբան» (Ռուսաստանում արգելված) արմատական շարժման զինյալների հարձակման հետևանքով առնվազն 11 ոստիկան է սպանվել, հայտնում է TOLOnews հեռուստաալիքը, փոխանցում է ТАСС-ը:
Աղբյուրը հայտնում է, որ հարձակումը տեղի է ունեցել կիրակի 1:00-ի մոտակայքում: Զինյալները հարձակվել է Լաշկարգահ քաղաքի (Հիլմենդ նահանգի վարչական կենտրոն) տարբեր մասերում գտնվող երկու անցակետի վրա: Բախումները տևել են մոտ մեկ ժամ:
«11 ոստիկան սպանվել է, ևս 2-ը վիրավոր է», - հեռուստաալիքին հայտնել է նահանգապետ Հայաթուլլա Հայաթը:
Արմատական շարժումը տեղի ունեցածը դեռ չի մեկնաբանել: