18/12/2017 11:20
ԱՄՆ Ինդիանա նահանգում կործանվել է մեկ շարժիչով օդանավ
ԱՄՆ Ինդիանա նահանգի հարավ-արևելքում գտնվող Օլդենբուրգ քաղաքից քիչ հեռու, վթարի է ենթարկվել մեկ շարժիչով Cessna ինքնաթիռը, Twitter-ում հայտնել է նահանգի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուիլսը, փոխանցում է ТАСС-ը:
Օդանավը թռչում էր Միսսուրիից դեպի Մերիլենդ: Բոլոր երեք մահացածները գտնվում էին ինքնաթիռի մեջ:
Ուիլսը մանրամասնել է, որ ինքնաթիռում էին նաև երկու շուն, որոնցից մեկը կենդանի է մնացել: Իշխանությունները սկսել են ինքնաթիռի կործանման քննությունը: