19/12/2017 20:19
Օլեգ Տաբակովը շարունակում է մնալ հիվանդանոցում
Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը շարունակում է մնալ հիվանդանոցում և շարունակում բուժումը, նրա առողջական վիճակը բարելավվել է, РИА Новости-ին հայտնել են թատրոնից:
«Օլեգ Պավլովիչը շարունակում է բուժումը հիվանդանոցում, արդեն իրեն ավելի լավ է զգում», - ասել է թատրոնի ներկայացուցիչը:
Նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ 82-ամյա Տաբակովը հոսպիտալացվել է: Առաջին քաղաքային հիվանդանոցի տեղեկատվական կենտրոնից հայտնել էին, որ դերասանը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ավելի ուշ Օլեգ Տաբակովը մոսկովյան թատրոնի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ արվեստագետի առողջական վիճակը «առանց փոփոխությունների կայուն» է: