25/12/2017 16:00
Լապշին. Ինչպես իմ բանտարկությունը 2017-ին կրկնապատեց Արցախի զբոսաշրջիկների թիվը (Տեսանյութ)
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար հեռացող 2017 թվականը բարդ տարի էր, քանի որ այդ տարվա մոտ 9 ամիսն անցկացրել է ադրբեջանական բանտում՝ Արցախ ուղևորության պատճառով: Այս մասին գրել է Լապշինն իր բլոգում:
«Ինձ համար հեռացող 2017 թվականը բարդ տարի էր, քանի որ այդ տարվա գրեթե 9 ամիսն անցկացվել են ադրբեջանական բանտում՝ Արցախ ուղևորության պատճառով: Ստիպված էի կեղտոտ պարզաբանումների մեջ թաղվել ադրբեջանական կլանների հետ, իմանալ Ալիևների ընտանեկան աղբի մասին, թռչել Բաքվի սուլթանի կնոջ անձնական օդանավով, անձամբ լսել և տեսնել իշխանության համար գզվռտոցը և այս մուսուլմանական երկրում նավթային փողերը, նրանց ռասիզմն ու ատելությունը ոչ միայն Արցախում հակամարտության պատճառով հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև ընդհանրապես այլահավատների: Ինչ ասես արժեին միայն հրեական ջարդերի կոչերը, որ Բաքվի դատարանի առջև աղաղակում էին ցուցարարները, որտեղ ինձ դատում էին, իսկ չէ՞ որ այդ երկրում ցույցերը իշխանություններն են կազմակերպում. եզրակացությունները դուք կատարեք: Պարադոքսալ է այն, որ թեպետ իր դեմ տարված դատական գործով Ադրբեջանը նպատակ ուներ վախեցնել ողջ աշխարհին, այդուհանդերձ Բաքուն նպաստել է նրան, որ 2017 թվականին Արցախ այցելի կրկնակի ավելի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարում էր: Նրանց շարքում էին նաև Մերձբալթյան երկրներից իմ ընկերները՝ Ալեքսանդր Ալիմովը և Իվար Ուտինասը Լատվիայից ու Սլավա Գորբունովը Լիտվայից: Նրանք հիանալի ֆիլմ են նկարահանել այդ հրաշալի վայրի, դրա մշակույթի, ժողովրդի, բնության, ճարտարապետական հուշակոթողների վերաբերյալ: Դիտեք, վստահ եմ, որ դուք էլ կցանկանաք լինել այնտեղ», - գրել է Լապշինը: