29/12/2017 16:58
Apple-ը խոստացել է երբեք չդանդաղեցնել հին iPhone-ների աշխատանքը
Ամերիկյան Apple կորպորացիան հինգշաբթի ներողություն է խնդրել սպառողներից այն բանի համար, որ դիտավորյալ կերպով նվազեցրել է հին iPhone-ների աշխատանքի արագությունը, և խոստացել է այսուհետև այլևս երբեք այդպես չվարվել, հայտնմում է ТАСС-ը:
Մեկնաբանության մեջ նշվում է, որ շուրջ մեկ տարի առաջ թողարկված iOS -ի 10.2.1 նորացումը նվազեցնում է iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6s, iPhone 6s Plus և iPhone SE մոդելների արտադրողականությունը՝ մարտկոցի աշխատանքի տևողությունը մեծացնելու և սմարթֆոնների հանկարծակի անջատումների հետ կապված խնդիրներից խուսափելու համար: Ընկերությունում խոստացել են ԱՄՆ-ում հին մոդելների համար մարտկոցները փոխելու արժեքը իջեցնել 50 դոլարով (79-ից մինչև 29): Բացի դրանից, iOS-ի նորացումը, որը կթողարկվի 2018 թվականի սկզբին, օգտատերերին ավելի շատ տեղեկատվություն կտրամադրի կուտակիչների վիճակի վերաբերյալ: