12/01/2018 18:07
Լավրովը և Զարիֆը քննարկել են Սիրիայի իրադրությունն Ազգային երկխոսության կոնգրեսի նախաշեմին
ՌԴ-ի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մոհամադ Ջավադ Զարիֆն ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը Ազգային երկխոսության կոնգրեսի նախաշեմին, որը, ինչպես սպասվում է, անցկացվելու է Սոչիում, հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում, փոխանցում է РИА Новости-ն:
«Հունվարի տասներկուսին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը», - ասված է հաղորդագրության մեջ:
«Սոչիում կայանալիք Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի նախաշեմին շարունակվել է Սիրիայում ստեղծված իրադրության շուրջ կարծիքների փոխանակությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո ԱԽ-ի 2254 բանաձեւի հիման վրա այս երկրում քաղաքական կարգավորման ուղիներ գտնելու շեշտադրմամբ», - նշվում է փաստաթղթում:
Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը հունվարի 29-30-ին տեղի կունենա Սոչիում: