13/01/2018 11:41
Չեխիայում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 3 մարդ է մահացել
Չեխիայի մայրաքաղաք Պրահայի ծայրամասում ավտոբուսի և մեքենայի բախման հետևանքով առնվազն երեք մարդ է մահացել, կա մոտ 30 վիրավոր, փոխանցում է Rosbalt-ը:
Ինչպես հայտնում է հրդեհային բաժանմունքի մամուլի քարտուղար Մոնիկա Շինդլովան, ավտոբուսը բախվել է «Skoda Superb» մակնիշի մեքենայի հետ, այնուհետև բախվել ճանապարհի եզրին գտնվող ծառին:
Տուժածների շարքում կա 3 երեխա: Տեղում աշխատում են փրկարարները: