15/01/2018 13:33
Խարդախները սկսել են Telegram-ի կողմից կեղծ կրիպտոարժույթ վաճառել
Telegram մեսենջերի օգտատերերը Gram կրիպտոարժույթի և Telegram Open Network (TON) պլատֆորմի գործարկմանը մասնակցելու կեղծ առաջարկներ են ստանում էլեկտրոնային փոստով, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով «Դուրովի կոդը» ալիքին:
Նամակում անհայտները, ներկայանալով որպես TON-ի թիմի անդամներ, առաջարկում են մասնակցել Gram կրիպտոարժույթի նախնական վաճառքին: Խարդախների պնդմամբ՝ փետրվարի 1-ից ընտրյալները հնարավորություն կունենան ձեռք բերել այն մեկ հատի դիմաց 15 ցենտ արժեքով:
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը չի մեկնաբանել այս տեղեկությունը: TON և GRAM նախագծերի վերաբերյալ պաշտոնական նյութեր դեռ չեն հրապարակվել: