15/01/2018 10:05
Թուրքիայում ինքնաթիռն օդանավակայանի հարևանությամբ կախվել է ժայռից (Տեսանյութ)
Ինքնաթիռը, որում գտնվել է 160 մարդ, շեղվել է թուրքական Տրապիզոնի քաղաքային օդանավակայանի թռիչքուղուց և կախվել է ժայռից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը:
ԶԼՄ-ում հրապարակված լուսանկարներում երևում է, որ ինքնաթիռը կանգ է առել Սև ծովում տեղակայված լանջի մեջտեղում։
Միջադեպը տեղի է ունեցել Boeing 737-800 ավիաընկերությանը պատկանող Pegasus ինքնաթիռի վայրէջքի ժամանակ: Ինքնաթիռում գտնվող բոլոր 162 անձինք տարհանվել են: Զոհեր չկան:
Փրկարարական ծառայությունները քայլեր են ձեռնարկել հավանական հրդեհի օջախները մարելու համար: Պարզաբանվում են արտակարգ իրադրության պատճառները:
Օդանավակայանից առաջին չվերթը իրականացվել է դեպի Ստամբուլ: