15/01/2018 14:49
Լավրով. ԱՄՆ-ն չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը
Վաշինգտոնը չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով 2017 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների նվիրված մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը:
«Այժմ այն գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, ցույց են տալիս, որ Միանցյալ Նահանգները չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Բառացիորեն երեկ հայտարարվել է նոր նախաձեռնության մասին, ըստ որի ԱՄՆ-ը ցանկանում Է օգնել, այսպես կոչված, Սիրիայի ժողովրդավարական ուժերին՝ ստեղծելու սահմանային անվտանգության ինչ-ինչ գոտիներ: Մեծ հաշվով, դա նշանակում է հսկայական տարածքի առանձնացում Թուրքիայի և Իրաքի հետ սահմանների երկայնքով», - ասել է նա: