15/01/2018 12:20
Շարմազանով. Ազգային ժողովի հետ կապված որևէ պարտադրանք չկա
Մամուլի բոլոր հրապարակումները՝ կապված ԱԺ նախագահի հետ անգրագետ են, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Եթե Սահմանադրությունը պարտադրում է, որպեսզի մենք նոր կառավարություն ընտրենք, ապա Ազգային ժողովի հետ կապված որևէ պարտադրանք չկա։ Անկախ նրանից՝ ապրիլին ինչպիսի կառավարություն կընտրվի՝ օրենքը և Սահմանադրությունը չեն պարտադրում ԱԺ նոր նախագահ ընտրել։ Դրա համար ավելի ճիշտ կլինի կարդալ Սահմանադրության պահանջը, նոր նման հրապարակումներով հանդես գալ», - նշեց նա։
Նշենք, որ մամուլում իշխող մեծամասնության նախագահի հավանական թեկնածուներից շրջանառվում են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի անունները։