16/01/2018 16:27
Լավրովը և Զարիֆը քննարկել են Սիրիայի իրավիճակը և Իրանի միջուկային համաձայնագիրը
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսով քննարկել են արդիական միջազգային խնդիրներ:
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հիմնվելով մերձկասպյան պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման որոշման վրա՝ Լավրովը և Զարիֆը քննարկել են առաջիկա Կասպյան 5-րդ գագաթաժողովում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել մի շարք արդիական միջազգային խնդիրների, մասնավորապես, Սոչիում ընթացող սիրիական կարգավորման հարցով Սիրիայի ազգային երկխոսության համագումարի շուրջ, նաև քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջ ստեղծված իրավիճակը: