16/01/2018 15:52
Եվրամիությունը կշարունակի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը. Տուսկ
Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունն Ուկրաինայի հակամարտության շրջանակում, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է ТАСС-ը:
«Երեք ու կես տարի մենք ուկրաինացիներին ակտիվ օգնել ենք ռուսական ագրեսիայի դեմ հանդիման: Մենք կշարունակենք այդ քաղաքականությունը», - ասել է նա՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում:
Հեռարձակումն իրականացրել է ԵՄ-ի ինստիտուտների հեռուստատեսությունը: ԵՄ-ն 2014 թվականին Ռուսաստանի դեմ սահմանափակիչ տնտեսական միջոցներ է սահմանել Ուկրաինայի հակամարտության ֆոնին և ավելի ուշ ընդլայնել դրանք: ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները 2015 թվականի մարտին դրանց գործողությունը կապակցել են համաձայնագրերի ամբողջական կատարման հետ: Դեկտեմբերին Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը երկարացնելու մասին: