16/01/2018 20:00
ԱՄՆ-ում ծնողները փակի տակ են պահել իրենց 13 երեխաներին
ԱՄՆ-ում ոստիկանները ձերբակալել են ամուսինների, ովքեր փակի տակ են պահել 2-ից 29 տարեկան իրենց 13 երեխաներին, փոխանցում է «Известия»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Փերիս քաղաքում: Օրինապահ մարմինները դեպքի վայր են ժամանել երեխաներից մեկի զանգից հետո, ում հաջողվել էր փախնել և հաղորդել մեկուսացման մասին:
Տանը ոստիկանները ևս 12 հոգու են հայտնաբերել, որոնցից 6-ը անչափահաս է եղել: Նրանց բոլորին պահել հակահիգիենիկ պայմաններում, ոմանք շղթայված են եղել:
Հարցաքննության ժամանակ 57-ամյա Դեվիդ Ալեն Թերպինը և 49-ամյա Լուիզա Աննա Թերպինը այդպես էլ չեն կարողացել բացատրել իրենց արարքի իմաստը: