17/01/2018 12:12
Գալուստ Սահակյան. Իշխանությունից չէ, որ գնաճի տեմպերը մեծանում են
Իշխանությունից չէ, որ գնաճի տեմպերը մեծանում են, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:
«Ըստ էության, ամբողջ աշխարհում էլ գնաճ կա ու տեղի է ունենում: 2017-ին գնաճը կազմել է 2,5: Հաշվի առնելով, որ մեր ժողովուրդը ծանր է ապրում, այդ 2,5 ն էլ մեծ բեռ է ու դրա համար ԱԺ-ն լսումներ է կազմակերպում, կառավարությունն էլ այս ընթացքում պիտի փորձի լուծումներ գտնել», - ասաց նա:
Դիտարկմանը, թե իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահը կոչ էր արել պարզել, թե պատճառաբանված են արդյոք թանկացումները, թե ոմանց ագահության արդյունք են, Գալուստ Սահակյանն ընդգծեց.
«Ժողովրդի ասած խոսքն է ասում, բայց այդպես պիտի չհասկանալ: Ժողովուրդը պիտի կարողանա զգալ, որ իշխանությունը, պետությունը որևէ կապ չունի դրա հետ: Պիտի մտածել՝ ինչ քայլեր անել այդ խնդիրները լուծելու համար»: