17/01/2018 09:40
Երթուղայինի վարորդները կշարունակեն գործադուլը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է, որ Երևանում երթուղայինի վարորդները պատրաստվում են շարունակական գործադուլի։
Թերթի հետ զրույցում մի շարք երթուղայինների վարորդներ հայտարարել են. «Եթե գազի սակագինը չնվազի, շարունակական գործադուլ է լինելու, եթե դա էլ արդյունք չտա, կարտագաղթենք»։
Վարորդների խոսքով՝ իրենք չեն ցանկանա, որ տրանսպորտի ուղեվարձը թանկանա, քանի որ երթուղայինից օգտվողները շատ հաճախ հնարավորություն չունեն անգամ 50 դրամ ավելի վճարել, իսկ հիմա շղթայական գնաճ է, սնունդն էլ է թանկացել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։