17/01/2018 11:42
Ռուս զբոսաշրջիկները Հայաստանի չորս քաղաքացու պատճառով մնացել են Մեքսիկայում
«Россия» ավիաընկերության Կանկուն-Մոսկվա չարթերային չվերթը, որի պատճառով ռուս զբոսաշրջիկները՝ մոտ 500 մարդ, չեն կարողանում լքել Մեքսիկան, կիրականացվի հունվարի 17-ին ժամը 20:00-ից ոչ շուտ, փոխանցում է ТАСС-ը:
Չվերթը հետաձգվել է՝ կապված Հայաստանի չորս քաղաքացու վտարման վերաբերյալ մեքսիկական ներգաղթի վերահսկողությամբ զբաղվող ծառայության պահանջի հետ:
Ավիաընկերությունը թռիչքի համար թույլտվություն կստանա միայն այն բանից հետո, երբ Մեքսիկայի ավիացիոն իշխանության համար աշխատանքայի օր կսկսվի: