17/01/2018 11:04
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ներգաղթյալներ տեսնել բոլոր տեղերից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի ներգաղթյալները «բոլոր տեղերից» գան, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Նման հայտարարություն է նա արել, պատասխանելով այն հարցին՝ արդյոք ուրախ կլիներ Նորվեգիայից ավելի շատ եկվորների համար:
«Ես ուզում եմ, որ նրանք բոլոր տեղերից էլ գան», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը հերքել էր սենատոր Ռիչարդ Դերբինի հայտարարությունն այն մասին, որ նա Հաիթին, Սալվադորը և Աֆրիկայի երկրները «գարշահոտ խորշեր» էր անվանել: