17/01/2018 16:46
Յունկերը կցանկանար, որ Մեծ Բրիտանիան լինի Եվրամիության անդամ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կցանկանար, որ Մեծ Բրիտանիան լինի Եվրամիության անդամ: Այս մասին նա ասել է Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակվում էր Եվրահանձնաժողովի ծառայությունների կողմից, փոխանցում է РИА Новости-ն:
«Իմ մեջ մնում Է այն զգացողությունը, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը աղետ է: Մենք կցանկանայինք, որ նրանք մնային: Եվ եթե նրանք դա ցանկանան, նրանց պետք է տրվի այդ հնարավորությունը: Նույնիսկ եթե նրանք դուրս գան ըստ 50-րդ հոդվածի, 94-րդ հոդվածը նրանց հնարավորություն կտա կրկին մտնել Եվրամիություն», - ասել է Յունկերը:
Մեծ Բրիտանիան Եվրոպան լքելու է 2019 թվականի մարտի 29-ին: