17/01/2018 17:15
Նախագահի թեկնածուները մեր երկրում շատ չեն. Դավիթ Հարությունյան (Տեսանյութ)
Կարծում եմ՝ նախագահի թեկնածուները մեր երկրում շատ չեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Դիտարկմանը, թե երեկ մտավորականների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի կողմից մատնանշվեցին հատկություններ, որոնք պետք է ունենա ապագա նախագահը՝ լինի անկողմնակալ, ով երբեք չի զբաղվել քաղաքականությամբ և կուսակցության անդամ չի եղել, ի՞նչ հավանական թեկնածուների է նա տեսնում, Հարությունյանն ասաց.
«Ես իմ կարծիքն ունեմ, սակայն հրապարակային այն ներայացնել պատրաստ չեմ»։
Դավիթ Հարությունյանը նաև զերծ մնաց պատասխանել իր հետագա պաշտոնավարման մասին հարցերին՝ ընդգծելով. «Որևէ երաշխիք, որևէ մեկի համար չկա»։