17/01/2018 10:40
Չեխիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Բաբիշի կառավարությանը
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը հրաժարվել է վստահություն հայտնել ANO շարժման ղեկավար, վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարությանը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով lidovky.cz-ին:
Նշվում է, որ ANO-ի 78 պատգամավորն վստահություն է հայտնել կառավարության կազմին, մինչդեռ այլ կուսակցությունների 117 պատգամավոր մերժել է վստահություն հայտնել:
Այս որոշումից հետո նախարարները պետք է հրաժարական տան: Նրանք կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության հաստատումը: