18/01/2018 11:53
Բա ըտենց ո՞նց կլինի, հը՞ն. «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները զարմացրել են վարչապետին
Կառավարության ասյօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Վարդևան Գրիգորյանի կողմից ներկայաված «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:
Նա նշեց, որ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է գյուղատնտեսության ռիսկերի նվազեցման ու աջակցման ծրագրեր շուկայական մեխանզիմների կիրառմամբ, մասնավորապես, հակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման նպատակով տրամադրվող վարկերի սուբսիադավորման ու այլ ծրագրեր միջոցով:
«Մինչդեռ, նախագծով գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական շեշտը դրվում է ոչ շուկայական մեխանիզմների վրա ու ենթադրում է պետության կողմից որևէ կերպ չսահմանափակված պայմանական պարտավորության ստանձնում», - ասաց փոխնախարարը:
Ռոբերտ Մակարյանը նշեց, որ սա բավականին խնդրահարուց է պետական բյուջեի ծախսման մասին պլանավորման տեսանկյունից:
Նա ընդգծեց, որ առաջակվող նախագիծը համարում են ոչ նապատակահարմար:
«Կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է համագործակցել գյուղատնտեսության գործունեության մասին օրենքի նախագծի շրջանակներում իրենց առաջարկները համադրել նշված օրենքի նախագծի մոտեցումներին ու հանդես գալ միասնական համատեղ նախագծով», - ասաց Ռ. Մակարյանը:
«Իսկ երբ որ նախաձեռնում են, ֆինանսական հաշվարկ կա՞ նախաձեռնության մեջ», - հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Չէ՛», - արձագանքեց գյուղատնտեսության փոխնախարարը:
«Բա ընտենց ո՞նց կլինի, վաղը նախաձեռնելու են` եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերը ազատենք, եթե տակը հաշվարկ չկա, ո՞նց որոշենք ճիշտ ա, սխալ ա, գուցե էդ նախաձեռնությունների մեջ որոշակի նման հայտանիշներ ձևակերպենք, հը՞ն», - հարցրեց վարչապետը, ապա ավելացրեց. «Համենայնդեպս, մի հատ նայեք, որովհետև ըտենց կարողա շատ պոպուլիստական, ռեգուլյար առաջարկություններ ստանանք էլի»: