18/01/2018 21:17
Շարմազանով. Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ կրակահերթերի արձակումը դարձել է տխուր ավանդույթ արբեջանական կողմի համար, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների։ Ադրբեջանը մի բան ասում է բանակցությունների սեղանի շուրջ, լրիվ այլ վարքագիծ է դրսևորում սահմանագծին», - նշեց նա:
Էդուարդ Շարմազանովի խոսքով` եթե ԼՂ հարցում ցականում են առաջընթաց արձանագրել, ապա պետք է իրականացվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունները:
«Առանց այդ պայմանավորվածությունների իրականացման անհնար է ակնկալել լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում», - նշեց Է.Շարմազանովը: