19/01/2018 09:45
Սամվել Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալ Մանվելից. «Հրապարակ»
Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և գեներալ Մանվել Գրիգորյանի միջև «սև կատու» է անցել դեռևս ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ գեներալը ԵԿՄ-ականներին ուղղորդել էր ոչ թե Մալաթիա-Շենգավիթ համայնքներում պատգամավորության թեկնածու Ալեքսանյանի օգտին, այլ՝ Կադաստրի պետ Մարտին Սարգսյանի հովանավորյալ Արայիկ Հովհաննիսյանի։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ի դեպ, այդ աջակցությամբ է բացատրվում ոչնչով աչքի չընկնող Հովհաննիսյանի ստացած մոտ 20 հազար ձայնը։ Հիմա Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալից․ նրան պատկանող «Աստղիկ» ԲԿ-ում տևական ժամանակ է՝ հրաժարվում են ԵԿՄ-ականներին և նրանց ընտանիքներին անվճար բուժօգնություն ցուցաբերել, ինչը նախկինում անում էին», - հավելել է թերթը։