19/01/2018 19:01
ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկվել է Մարսում բնակվելու համար նախատեսված միջուկային ռեակտորը
Ամերիկյան Նևադա նահանգում հաջողությամբ փորձարկվել է Kilopower բարակ միջուկային ռեակտորը, որն ապագայում կարող է էներգիա մատակարարել Մարսի առաջին բնակավայրերին: Նախագծի մանրամասները NASA-ի ներկայացուցիչները հրապարակել են Լաս Վեգասում կայացած համաժողովում, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Kilopower-ի կոմպակտ չափերը և հզորությունը թույլ կտա միեւնույն ժամանակ մի քանի ստորաբաժանումներ տեղափոխել և ապահովել տասնյակ կիլովատ հզորությամբ էներգիա», - պարզաբանել է NASA տիեզերական տեխնոլոգիաների փոխտնօրեն Սթիվ Յուրչուկը:
Նախագծի հեղինակների խոսքով՝ ռեակտորը հիմնված է Սթիրլինգի շարժիչի վրա և ունի քիչ շարժվող մասեր։ Ռեակտորի ամենաակտիվ հատվածը ուրան-235-ով ունի թղթյա անձեռոցիկների գլանափաթեթի չափեր, նախատեսվում է, որ ռեակտորի լայնամասշտաբ փորձարկումը կսկսվի մարտի սկզբին։ Մի ռեակտորի հզորությունը կկազմի 1-10 կՎտ, Մարսի մակերեւույթին բնակվելու համար անհրաժեշտ կլինի 4-5 այդպիսի կայաններ։