19/01/2018 15:58
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի և Սենատի ղեկավարներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի խոսնակ Նուրդինժոն Իսմոիլովին և Սենատի նախագահ Նիգմատիլլա Յուլդաշևին: Ուղերձներում մասնավորապես ասված է.
«Խոր ցավով տեղեկացանք ողբերգական գույժի՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհի մասին, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին:
Զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթում ենք տոկունություն ու համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: