19/01/2018 17:46
Մենք ձեռք ենք մեկնում, բռնեք այդ ձեռքը, դուրս եկեք փողոց, ցույց տվեք ձեր տեր լինելը. Նիկոլ Փաշինյան
Երթով մենք կոնկրետ խնդիր ենք դնում՝ փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, հարկային դրույքաչափերն ու բեռը իջեցնել:
«Այսօր մեր խնդիրը շատ կոնկրետ է՝ քայլել ընդդեմ թանկացումների», - նշեց Փաշինյանը:
Փաշինյանը նկատեց, որ իրենք դնում են հետևյալ քաղաքական խնդիրը՝ քաղաքացիներին դարձնել ՀՀ տնտեսական, քաղաքական կյանքի վճռական գործոն: Նրա խոսքով՝ «Ելք»-ը չի մոռացել իր պարտավորությունների մասին, այն է՝ օգնել ՀՀ քաղաքացիներին դուրս գալ ՀՀԿ-ի փորած հուսահատության փոսից:
«Մենք ձեռք ենք մեկնում: Բռնեք այդ ձեռքը, դուրս եկեք փողոց, ցույց տվեք ձեր տեր լինելը: Դուք եք վճառական ուժը ՀՀ-ում», - նշեց Փաշինյանը:
Երթի մեկնարկին ակցիայի մի խումբ մասնակցիներ կանաչ գույնի «Ջորի» մակնիշի ավտոմեքենա բրդեցին, որը Փաշինյանի խոսքով, խորհրդանշում է Հայաստանում հաստատված տնտեսական իրավիճակը:
Ակցիայի մասնակցիները ավտոմեքենան հրելով «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքից տեղափոխում են դեպի Հանրապետության հրապարակ: