20/01/2018 13:28
Մոսկվայում գրանցվել է ամենացուրտ գիշերը
Լույս հունվարի 20-ը դարձել է ձմռան սկսվելուց ի վեր Մոսկվայում գրանցված ամենացուրտ գիշերը, օդի ջերմաստիճանն իջել է մինչև -10,7°С, հայտնում է «Интерфакс»-ը` հղում անելով օդերևութաբանական բյուրոյին։
«Այսկերպ Մոսկվայում օդի ջերմաստիճանն այս ձմռան ընթացքում առաջին անգամ նվազել է -10 աստիճանից։ Նախորդ նվազագույնը գրանցվել է հունվարի 18-ին, երբ օդի ջերմաստիճանը հասել էր -9,6-ի», - հայտնել են բյուրոյից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում շաբաթ օրը սպասվում է մինչև -4°С ցուրտ։