20/01/2018 12:31
Հռոմի պապը կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Պերու իր այցի ժամանակ կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ, հայտնում է РИА Новости-ն:
«Կոռուպցիա: Որքան շատ վատ բան է անում մեր լատինաամերիկացի ժողովուրդների և ժողովրդավարությունների համար այդ սոցիալական վիրուսը, ֆենոմեն, որը վարակում է ամեն ինչ` մայր հողը դարձնելով ամենատուժածները», - հայտարարել է Հռոմի պապը:
Ըստ նրա՝ այդ գործում հաջողության համար անհրաժեշտ է հասարակության բոլոր շերտերի մեծ թափանցիկություն, նաև նրանց ցանկությունը և համաձայնությունը պայքարելու կոռուպցիայի դեմ: