22/01/2018 13:38
ԱՄՆ Սենատը հետաձգել է ժամանակավոր բյուջեի հարցով քվեարկությունը
ԱՄՆ Կոնգրեսի սենատը ժամանակավոր եռաշաբաթյա բյուջեի քվեարկությունը հետաձգել է մինչև երկուշաբթի կեսօր, ինչը նշանակում է կառավարության աշխատանքի դադարի («շաթդաուն») երկարացում, փոխանցում է РИА Новости-ն:
Նախատեսվում էր, որ սենատորներն այս հարցը կքննարկեն երկուշաբթի գիշերը:
Հանրապետականների և դեմոկրատների առաջնորդներ Միթչ Մակկոնելը և Չակ Շումերը շարունակում են բյուջեի հարցով բանակցությունները:
Հանրապետականների խմբակցության համակարգող Ջոն Քորնին իր հերթին լրագրողների հարցին՝ կշարունակվի՞ «շաթդաունը», դրական է պատասխանել
Դաշնային կառավարությունը որոշ գործառույթների կատարումը դադարեցրել է շաբաթ բյուջեի բացակայության պատճառով: Սենատում հանրապետականները և դեմոկատները չեն կարողանում համաձայնության գալ մի շարք չափորոշիչների հարցում, այդ թվում՝ ներգաղթի հետ կապված միջոցառումների: