22/01/2018 20:00
Յուրօրինակ ալբինոս-օրանգուտանի համար սեփական կղզի են ստեղծել (Տեսանյութ)
Հազվագյուտ ալբինոս-օրանգուտանն ազատություն կստանա ձեռակերտ կղզում, որը ստեղծվել է կամավոր ներդրումների շնորհիվ, հայտնել է Lenta.ru-ն` հղում անելով Daily Mail-ին:
Կապիկին որսագողերի գերությունից 2017 թվականի մայիսին ազատել է Ինդոնեզիայի «Բոռնեոյի օրանգուտանների փրկության հիմնադրամը»: Կենդանին ստացել է Ալբա անունը, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «սպիտակ»: Դա առաջին և միակ ալբինոս-օրանգուտանն է, բայց գիտնականները չեն բացառում այլ նման առանձնյակների գոյությունը:
Օրանգուտանի նոր տան համար փողը կենտրոնը հանգանակել է ամբողջ աշխարհում: Ի վերջո, բնապահպանները ջունգլիներում գնել են մի հողակտոր՝ 10 հեկտար մակերեսով, և դրա պարագծով փորել ջրանցք, որը ջուր են լցրել մերձակա գետից: Ալբայի հետ մեկտեղ կղզի կուղարկի ևս երեք կապիկ, որոնց հետ նա բարեկամացել է կենտրոնում:
Վերջին 75 տարում սումատրական օրանգուտանների թիվը, որոնց շարքին է դասվում Ալբան, նվազել է մոտ չորս անգամ: Դրանք գրանցվել են Կարմիր գրքում և գտնվում են անհետացման եզրին: