22/01/2018 14:10
Թաիլանդի շուկայում պայթյուն է որոտացել. մահացել է 3 մարդ
Թաիլանդի Յալլա նահանգի համանուն վարչական կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 3 մարդ, տուժել է շուրջ 20-ը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Thai PBS-ին:
Պայթյունը տեղի է ունեցել Յալլա քաղաքի շուկայում, ըստ նախնական տվյալի՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրված է եղել պատրաստի սննդի վաճառակետի մոտ կայանված մոտոցիկլետի մեջ: Հատկանշական է, որ տվյալ վաճառակետում վաճառվել են խոզի մսից պատրաստված ուտեստներ:
Դեպքի հետևանքով մահացել է 3 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել առնվազն 18-ը:
Պայթյունի իրականացման պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում կամ անհատ չի ստանձնել: