22/01/2018 16:45
Նաոմի Քեմփբելը փոխել է մուլտիմիլիոնատիրոջը 35-ամյա ռեփերի հետ
Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելին նկատել են Mercury Prize երաժշտական մրցանակի դափնեկիր 35-ամյա Ջոզեֆ Ջունիոր Ադենուգայի հետ, որն առավել հայտնի է Սկեպտա անունով:
Սուպերմոդելի նկատմամբ իր զգացմունքների մասին Սկեպտան խոստովանել է դեռևս 2017 թվականի հունիսին, գրել է The Sun-ը:
«Նաոմի Քեմփբելն իմ սիրելին է: Ես հիանում են Vogue-ում նրա վաղ ժամանակների լուսանկարներով, այնտեղ նա կոտրում է բոլոր սահմանները», - ասել է նա:
Հոկտեմբերին Սկեպտան Twitter-ում սելֆի է տեղադրել Նաոմիի հետ՝ ուղեկցելով սրտիկներով, իսկ անցած շաբաթվա վերջին զույգը միասին է հայտնվել Փարիզում Նորաձևության շաբաթին:
Երիտասարդ ռեփերի հետ Նաոմիի սիրավեպի մասին լուրերը հայտնվել են միայն 62-ամյա մուլտիմիլիոնատեր Լուիս Կամիլերի հետ նրա սիրավեպի մասին լուրերից կես տարի անց: