22/01/2018 16:28
Ֆրանսիան հրաժարվել է ընդունել Expo-2025 համաշխարհային ցուցահանդեսը
Ֆրանսիան հրաժարվել է Expo-2025 համաշխարհային ցուցահանդեսն ընդունելու մտադրությունից: Այդ մասին, գրել Է Journal du Dimanche-ը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը ցուցահանդեսի կազմկոմիտեին հղած նամակում նշել է, որ այդ որոշումը հիմնավորվել է նախևառաջ ֆինանսական պատճառներով: Մասնավորապես, նա մատնանշել է «կառուցվածքային դեֆիցիտը», նաև բիզնես-գործընկերների անբավարարությունը, որոնք անհրաժեշտ են միջոցառման կազմակերպման համար:
Ֆրանսիան Expo-2025-ի անցկացման հայտ էր ներկայացրել 2017 թվականի սեպտեմբերի վերջին: Դրանում նշվում էր, որ ցուցահանդես կարող է այցելել 35 միլիոնից մինչև 65 մլն մարդ:
Միլանում անցկացված Expo-2015 է այցելել 20 մլն մարդ:
Ֆրանսիայի հրաժարումից հետո Expo-2025-ի անցկացման իրավունքին հավակնում է երեք երկիր՝ Ռուսաստանը, Ճապոնիան և Ադրբեջանը, նշում է Deutsche Welle-ն: Հաղթողը կհայտարարվի 2018 թվականի նոյեմբերին: